Փետրվարի 3-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և առաջնային գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անցկացվող դիտարկումներին վերաբերող հարցեր: