ՀՀ-ում զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել: Այս մասին նշվել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փետրվարի 3-ի հանդիպմանը առաջատար և գլխավոր համաճարակաբանների, վարակաբանների, իմունոլոգների հետ:
Մուրադյանը գիտնական-մասնագետների հետ քննարկել է ինչպես գրիպի, մասնավորապես` H1N1-ի բուժման արդյունավետությանն, այնպես էլ` աշխարհի մի շարք երկրներում արձանագրված զիկա տենդի և այլ վարակների ներթափանցման հնարավորությունները։
Մասնագետները նշել են, որ զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել։ Սակայն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա մեկնողներին անհրաժեշտ է իրազեկել։ Չեն բացառվում ներկրվող դեպքերը։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման ուղղությամբ: