Իրանի հետ հարաբերություններն ու միգրացիոն ճգնաժամը կդառնան ԵՄ ԱԳ նախարարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպման կենտրոնական թեմաները։
«Հաշվի առնելով այնպիսի խնդիրները, ինչպիսիք են միգրացիան, ահաբեկչությունը և անկայունությունը Եվրոպայի շուրջ` ԵՄ-ն և դրա մեջ մտնող երկրները պետք է մշակեն հավակնոտ և միևնույն ժամանակ իրատեսական ռազմավարություն՝ ուղղված արտաքին քաղաքականությանն ու անվտանգության քաղաքականությանը»,- ընդգծել է Նիդերլանդների արտգործնախարար Բերթ Կունդերսը։
Բանակցությունները կանցկացվեն Ամստերդամում՝ 2016 թվականի առաջին կեսին ԵՄ-ում Նիդերլանդների նախագահության շրջանակում, փոխանցում է ТАСС-ը։ Նման հանդիպումներ ԵՄ-ն ավանդաբար անցկացնում է տարեկան երկու անգամ: