Թուրքիայի նախագահին Էկվադորում «մարդասպան» են անվանել

16:27     5 փետրվարի, 2016

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էկվադորի մայրաքաղաք Կիտո կատարած երկօրյա այցի ժամանակ  քննադատության է արժանացել քրդերի կողմնակիցների կողմից:   Բողոքի ակցիայի մասնակիցները  վանկարկել են «Հեռացի՛ր», «Մարդասպան» և «Կեցցե՛ Քուրդիստանը» բառերը, հաղորդում է Lenta.ru-ն:

 Հաղորդվում է նաև, որ նախագահի թիկնապահները կոտրել են ցուցարարներից մեկի քիթը:

Էրդողանը ժամանել է Էկվադոր ստորագրելու «ռազմավարական կարևորություն» ունեցող մի շարք տնտեսական համաձայնագրեր:

Թուրքիայի նախագահի կարծիքով դրանից հետո Անկարայի և Կիտոյի հարաբերությունների միջև կսկսվի «Ոսկե դարաշրջան»:

 


© armedia.am