Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրքական Քրդիստան է ժամանել՝ քրդերի հետ «եղբայրության հանդիպում» անցկացնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Թուրքերն ու քրդերը պետք է միասին ապրեն և միասնական ուժ կազմեն: Այդ ժամանակ մենք կլինենք ուժեղ, ինչպես Սալահ ալ-Դինի օրոք (մահմեդական առաջնորդ՝ քրդական ծագումով)», - հայտնել է Դավութօղլուն Մարդին քաղաքի համալսարանում:
Հանդիպմանը մասնակցել են հիմնականում տեղական պաշտոնյաներն ու պաշտոնատար անձինք:
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ նա ունի տասը կետից բաղկացած «խաղաղության պլան», որից առաջինը վերաբերում է երկրում հոգեբանական մթնոլորտը փոփոխելուն՝ նկատի ունենալով թուրքերի և քրդերի փոխհարաբերությունները: