ԻՊ-ն մահապատիժ իրականացնող երեխայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

16:44     5 փետրվարի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները համացանցում տեսանյութ են տեղադրել, որտեղ անչափահաս երեխան մահապատժի է ենթարկում  պատանդին: Այս մասին հաղորդում է Lenta.ru՝  հղում կատարելով The Daily Mail-ին:

Տղան անգլերեն լեզվով  հայտարարում է, որ ԱՄՆ-ը զուր է սկսել պատերազմել խալիֆաթի դեմ:

«Ամերիկա՛, սրանք են քո զինվորները, որոնց դու զինել ես իսլամի, շարիաթի օրենքների դեմ պատերազմելու համար: Մենք սպանելու ենք նրանց այնպես, ինչպես արել ենք Իրաքում: Դու մեզանից չես կարող փախչել» - ասում է տղան, ով ոչ ավել, քան 10 տարեկանի տեսք ունի:

17-րոպեանոց տեսանյութի վերջում տղան դանակով կտրում է նարնջագույն զգեստ հագած պատանդի կոկորդը: Երեխային արտասանությունից անհնար է հասկանալ, թե նա ծագումով որ տարածաշրջանից է: 


© armedia.am