Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թիվը կազմում է 20-25 հազարի: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով USA Today-ին:
Միաժամանակ նշվում է, որ անցյալ տարի ահաբեկիչների թիվը 19-31 հազար էր գնահատվել: Հաղորդվում է նաև, որ ավիահարվածների արդյունքում ԻՊ-ի շուրջ 28 հազար զինյալ է սպանվել:
Մասնագետները ենթադրում են, որ խմբավորման անդամների թվի պահպանումը պայմանավորված է է այն հանգամանքով, որ ահաբեկչական խմբավորմանը հաջողվում է սպանվածներին և վիրավորներին փոխարինել բռնի զորակոչվածներով:
«Կամավորների հավաքագրումն այլևս թույլ չի տալիս բավարարել զինյալների կարիքները»,- հայտարարել է ամերիկյան կոալիցիայի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը՝ հավելելով, որ զինյալների շարքերում մարտական ոգին զգալիորեն անկում է ապրել: