Իրանցիների 60%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի օդուժի հակաահաբեկչական գործողություններին Սիրիայում: Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Հարցվածների 71%-ի կարծիքով Ռուսաստանի գործողությունները Սիրիայում անկեղծ են և նպատակ ունեն պայքարել «Իսլամական պետության» դեմ:
Միաժամանակ իրանցիների 74%-ը հավանություն չի տալիս Սիրիայում ԱՄՆ-ի միջամտությանը, իսկ 66%-ի կարծիքով՝ Միացյալ Նահանգների գործողություններն ԻՊ-ի դեմ անկեղծ չեն:
Հարցման արդյունքներով իրանցիների շուրջ 57%-ը դրական պատկերացում ունի Ռուսաստանի մասին, ինչը նախորդ տարվա համեմատ 14%-ով ավել է: