Բահրեյնը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Սիրիայում ցամաքային գործողությանը՝ Սաուդյան Արաբիայից հետո։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիայում երկրի դեսպան Ֆավազ Ալ-Խալիֆան, փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ Բահրեյնը պատրաստ է գործել սաուդցիների հետ միասին ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի շրջանակում։ Դեսպանի խոսքով՝ զորքերը մտցնել պատրատ է Պարսից ծոցի ևս մեկ պետություն՝ ԱՄԷ-ն։
Ֆավազ Ալ-Խալիֆան նշելէ, որ սաուդյան նախաձեռնությունը Սիրիայում պետք է ուղղված լինի ինչպես ԻՊ-ի, այնպես էլ «Ասադի անմարդկային ռեժիմի» դեմ պայքարին։