Դեկտեմբերի կեսերի տվյալներով՝ ողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել ԻՊ գրոհայիններին։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ասել է Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում, փոխանցում է Reuters-ը։
ԻՊ-ն համարվում է աշխարհի ամենահարուստ ահաբեկչական խմբավորումը։ Որոշ տվյալներով՝ գրոհայինները 2015 թվականին նավթի ու նավթամթերքների վաճառքից ունեցել են մոտ 400-500 մլն դոլարի եկամուտ։
Բացի այդ, ահաբեկիչները հարկեր են ստանում զավթված տարածքներում աշխատող ձեռնարկություններից ու ֆերմաներից։ Իսլամիստները զբաղվում են նաև անշարժ գույքի առգրավմամբ ու վերավաճառքով։