Թայվանում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Հաղորդվում է 5 զոհի մասին։
Թայնան քաղաքում 17 հարկանի բնակելի շենք փլուզման հետևանքով տարբեր տվյալներով տուժել է 155-318 մարդ, հայտնում է Associated Press-ը:
Էպիկենտրոնը գտնվել է կղզու հարավարևմտյան հատվածում՝ Պինդուն շրջանից 27 կմ հեռու, օջախը եղել է 6.4 կմ խորության վրա։
Չինաստանի իշխանություններն անջատողական Թայվանի ղեկավարությանը արդեն փրկարարական օգնություն են առաջարկել: