Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր (շուրջ 35 արկ) և TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (4 արկ): Այս մասին հայտնում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայության հայտնած տեղեկությանը:
Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված գործողությունների շնորհիվ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են լիարժեք տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: