Զինված բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների և քուրդ ակտիվիստների միջև

15:26     6 փետրվարի, 2016

Թուրքական Դիարբեքիր քաղաքի կենտրոնում զինված բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների և քուրդ ակտիվիստների միջև, որի ժամանակ հակամարտող կողմերը կիրառել են գնդացիրներ ու հրետանի: Այս մասին դեպքի վարից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Նշվում է, որ վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով բախման վայր են ժամանել իրավապահներն ու շտապօգնությունը:

Նշենք, որ քրդերի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի Սուր թաղամասը վերջերս դարձել է քուրդ գրոհայինների և թուրք զինվորականների ու իրավապահների բախման կենտրոնը: Թաղամասը շրջափակված է թուրք զինվորականների կողմից, ովքեր կրակ են  արձակում քրդերի ուղղությամբ:

 


© armedia.am