Թուրքական Դիարբեքիր քաղաքի կենտրոնում զինված բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների և քուրդ ակտիվիստների միջև, որի ժամանակ հակամարտող կողմերը կիրառել են գնդացիրներ ու հրետանի: Այս մասին դեպքի վարից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նշվում է, որ վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով բախման վայր են ժամանել իրավապահներն ու շտապօգնությունը:
Նշենք, որ քրդերի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի Սուր թաղամասը վերջերս դարձել է քուրդ գրոհայինների և թուրք զինվորականների ու իրավապահների բախման կենտրոնը: Թաղամասը շրջափակված է թուրք զինվորականների կողմից, ովքեր կրակ են արձակում քրդերի ուղղությամբ: