Ռուսաստանի և Իրանի միջև 2015 թ. նոյեմբերի 23-ին կնքված քաղաքացիների առանձին կատեգորիաների փոխադարձ ուղևորությունների պայմանների պարզեցման վերաբերյալ համաձայնագիրը, ուժի մեջ է մտել փետրվարի 6-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ հիմունքներով վիզաների ստացման հեշտացված կարգ երկու երկրների քաղաքացիների համար»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Նշվում է նաև, որ համաձայնագիրը կհեշտացնի Ռուսաստանի և Իրանի գործարար շրջանակների ներկայացուցիչների, գիտական, մշակութային ու ստեղծագործական գործունեության մասնակիցների, ուսանողների ու դասախոսների, զբոսաշրջիկների փոխադարձ ուղևորությունների պայմանները: