Մոտ երկու հազար կին ակտիվիստներ ամբողջ Թուրքիայից հավաքվել են «քրդական մայրաքաղաք» Դիարբեքիրում բողոքի ակցիա կազմակերպելու թուրքական բանակի և քուրդ ակտիվիստների բախումների դեմ , հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դեպքի վայրից:
Ինչպես պատմել են ակտիվիստները՝ նրանք ժամանել են Ստամբուլից, Անկարայից և այլ թուրքական քաղաքներից անցյալ գիշեր: Նրանց ցույցը ընթանում է «Խաղաղություն» «Բանակցություններ» և «Կեցցե Սուրի դիմադրությունը» կարգախոսներով:
Միևնույն ժամանկ ցույցի կազմակերպման վայրից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա այս պահին պայքար է ընթանում թուրքական բանակի և քուրդ ակտիվիստների միջև: