Ավարտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնյակի անվան ընտրության առցանց քվեարկությունը, հայտնում է Artsakh Press-ը:
Ըստ քվեարկության արդյունքների` առաջադրված վեց տարբերակներին, ընդհանուր առմամբ, քվեարկել են 4273 քաղաքացիներ:
Մասնավորապես, ըստ ձայների բաշխվածության՝ պատկերը հետևյալն է՝ «Ազատություն» – 21, «Ազատ» - 36, «Ազատագրող» – 46, «Վերածնունդ» – 59, «Տիգրանակերտ» – 1657 և «Հաղթանակի համը» – 2454 ձայն:
Այսպիսով, ըստ քվեարկության վերջնական արդյունքների՝ ձայների գերակշիռ 2454 կամ 57 տոկոսը հավանություն է տվել «Հաղթանակի համը» տարբերակին: