Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Շուշիի շրջանի Հին շեն գյուղ և հանդիպել համայնքի բնակիչների հետ, հայտնում է Artsakh Press-ը հղում կատարելով Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: