ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային թույլ տալ Սիրիայից փախստականների մուտքը երկիր

17:31     7 փետրվարի, 2016

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիային կոչ է արել թույլ տալ Սիրիայից փախստականների մուտքը երկիր, հատտնում է BBC-ին:

 Այս պահին սահմանին հավաքվել է մոտ 35 հազար սիրիացի, որոնք մարտական գործողությունների արդյունքում լքել են իրենց տները: Միայն փետրվարի 5-6-ին նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է: 

Նախորդ տարվա նոյեմբերին ԵՄ-ն Թուրքիային 3 մլրդ եվրո էր տրամադրել՝ հումանիտար աղետի մեջ գտնվող սիրիացիներին օգնելու համար:


© armedia.am