Ադրբեջանական կողմը փետրվարի 7-ին, գիշերը ժամը 02.00-03.00-ի սահմանում կրակել է Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերի և գյուղի ուղղությամբ:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը` նշելով, որ կրակոցները տևել են շուրջ մեկ ժամ, այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, տուժել է միայն գյուղի տներից մեկի պատը: