Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ են ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա

09:26     8 փետրվարի, 2016

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ-ի) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ  ԱՄԷ-ն պատրաստ է  «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի շրջանակներում ցամաքային զորքեր ուղարկել  Սիրիա, հայտնում է Reuters-ը։

«Սա մեր ընդհանուր դիրքորոշումն է»,- Ադու Դաբիում բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՝ հավելելով, որ ԱՄԷ-ի իշխանությունները հիասթափված են, թե որքան դանդաղ տեմպերով է միջազգային կոալիցիան հակազդում արմատական իսլամիստներին։

«Խոսքը հազարավոր զինծառայողների մասին չէ, բայց մենք խոսում ենք ցամաքային զորքերի մասին, որոնք աջակցություն կցուցաբերեն»,-ասել է նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ նման որոշման հիմնական նախադրյալը ռազմական գործողությունների անցկացման գործում ԱՄՆ ղեկավար դերն է։

Նշենք, որ նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիան նույնպես հայտարարել էր, մոր պատրաստ է մասնակցել ցանկացած ցամաքային գործողության Սիրիայում, եթե ԱՄՆ գլխավորած կոալիցիան որոշի ցամաքային մարտական գործողություններ սկսել։


© armedia.am