ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքն ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ բողոքել է Սպիտակ տան Wi-Fi անլար ցանցի ծածկույթից, գրում է BBC-ն։
Կան շատ տեղեր, որտեղ կապը չի բռնում, ասել է Օբաման «Սուպերբոուլ»-ի` ամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի սեզոնի գլխավոր խաղից առաջ ավանդաբար ցուցադրվող հարցազրույցի ժամանակ: «Ցանցի ծածկույթը մշտական չի լինում»,- հավելել է Միշել Օբաման։ Նախագահի դուստրերը` Սաշան և Մալիան, նշել են, որ իրավիճակն իրենց մի փոքր բարկացնում է:
Բարաք Օբաման ասել է, որ փորձել է լավացնել Wi-Fi-ի որակը նրանց համար, ովքեր կմտնեն Սպիտակ տուն իրենից հետո։