Սիրիայի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտակայքում, ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհային Վրաստանի Թելավիում ծնված ազգությամբ ադրբեջանցի Բեսլան Մուխտարովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Մուխտարովը Սիրիա էր ժամանել երեք ամիս առաջ: Ըստ տեղեկության՝ նա մահացել է Թուրքմենական լեռան շրջանում ռուսական ավիահարվածների արդյունքում:
Բեսլան Մուխտարովն ունեցել է բժշկական կրթություն: 2011թ-ին թուրքական հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին նրա առնչության հետ կապված: Այնուհետև Մուխտարովին արգելվել է մուտք գործել Թուրքիա և Մուխտարովը վերադարձել է Վրաստան: 2015թ-ի հոկտեմբերին Մուխտարովը կրկին վերադարձել է Սիրիա: Նրա հիմնական գործառույթը եղել է վիրավոր զինյալների բուժումը: