ԻՊ ահաբեկիչները մահապատժի են ենթարկել Մոսուլի 300 բնակչի

16:22     8 փետրվարի, 2016

Իսլամական պետության զինյալները Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքում կոտորել են ավելի քան 300 բնակչի, հաղորդում է Sputnik News-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ների հայտնած տեղեկությանը:

«Դաեշի ահաբեկիչները նոր կոտորածներ են իրականացրել Մոսուլի բնակիչների նկատմամբ. 300 մարդ մահապատժի է ենթարկվել քաղաքում», - հաղորդում է Almada Press գործակալությունը:

Ըստ նրա՝ մահապատժի ենթարկվածներից շատերը իրավապահ սպաներ, զինվորներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ են:

Մոսուլը, որը  Իրաքի մեծությամբ երկրորդ  քաղաքն է, գտնվում է Իսլամական պետության (Daesh) վերահսկողության տակ 2014 թվականի հունիսից:


© armedia.am