Նոբելյան հինգ դափնեկիր դասախոսություններով հանդես կգա Երևանում

20:48     8 փետրվարի, 2016

Երևանի պետական բժշկական համալսարանն ապրիլին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակներում մեկ հարկի տակ հյուրընկալելու է հինգ նոբելյան մրցանակակիրների: Գիտական միջոցառումը  հնարավորություն է տալու փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև տարածաշրջանի ուսանողներին ճանաչել և համագործակցել այն նշանավոր անձանց հետ, ովքեր արժանացել են գիտական նվաճումների համար բարձրագույն պարգևին: Այն նաև տարբեր մասնագիտացում, կրոն և ավանդույթներ ունեցող գիտնականների միջև երկխոսության մեծ հնարավորություն է:

Ապրիլի 11-16-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն կընձեռվի հանդիպել Նոբելյան հինգ մրցանակակիրների, լսել ինը նոբելյան զեկույց: Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական բժշկական համալսարանից:


© armedia.am