Ադրբեջանը նպատակաուղղված գնում է բանակցային գործընթացի խափանման: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Նրա խոսքերով՝ ադրբեջանցիները հասկացել են, որ բանակցային գործընթացի արդյունքը կարող է լինել միայն մեկը՝ Արցախի ժողովրդի կամարտահայտման արդյունքների ճանաչումը: Այս մասին ասում է և՛ բանակցային գործընթացի պատմությունը, և՛ միջազգային իրադարձությունները, և՛, որ ամենակարևորն է, այն ճանապարհը, որն անցել է և անցում է Արցախի ժողովուրդը», - նշել է Միրզոյանը:
«Վաղ թե ուշ աշխարհը կճանաչի ԼՂՀ ժողովրդի կամարտահայտման արդյունքները՝ այն, ինչի համար ժողովուրդը ոտքի ելավ», - ընդգծել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: