Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Իրանի նախագահի հետ զրույցում ասել է, որ վրացական կողմը կձեռնարկի կոնկրետ քայլեր՝ ուղղված այցագրային ռեժիմը (վիզային ռեժիմ) չեղյալ հայտարարելուն:
«Գեորգի Կվիրիկաշվիլին ու Հասան Ռոուհանին խոսել են իրանցի ու վրացի ժողովուրդների մշակութային սերտ հարաբերությունների մասին: Կողմերը հույս են հայտնել խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: Նշվել է, որ այդ ուղղությամբ վրացական կողմը կձեռնարկի կոնկրետ քայլեր, ինչը կարտահայտվի վիզային ռեժիմի չեղյալ հայտարարմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը զրուցել են նաև Վրաստանի ու Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների մասին, քննարկել տարածաշրջանային հարցեր ու կարևորել միջազգային անվտանգությունը՝ տարածաշրջանի զարգացման գործում: