Ֆրանսիայի աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը մտադիր է մասնակցել 2017 թվականին կայանալիք նախագահի ընտրություններին։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը մտադիր է դառնալ «ճշմարտության թեկնածու» և «խաղաղություն բերել Ֆրանսիային»։ Նրա կարծիքով՝ ավելորդ հանդուրժողականությունը հանգեցնում է քաոսի։
Մարին Լե Պենի գլխավորած կուսակցությունը հանդես է գալիս ներգաղթյալներին երկրի տարածք թողնելու դեմ և կողմ է կոշտ հակամիգրացիոն քաղաքականությանը։ Այդ կարգախոսներով դեկտեմբերի 5-6-ը «Ազգային ճակատը» հաղթեց տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլում։ Սակայն դեկտեմբերի 13-ին դիրքերը զիջեց՝ այնուհանդերձ մնալով ազդեցիկ ուժ ֆրանսիական քաղաքականության մեջ։