Բլումբերգը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջադրումը

10:54     9 փետրվարի, 2016

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ մտածում է ԱՄՆ նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին։

Financial Times-ին տված հարցազրույցում Bloomberg հեղինակավոր լրատվական գործակալության սեփականատերն ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցին պատասխանել է, որ «ուսումնասիրում է բոլոր տարբերակները»։

Առաջին անգամ ընտրություններին Բլումբերգի հնարավոր մասնակցության մասին հայտնի էր դարձել հունվարի վերջին, երբ այդ մասին գրել էր New York Times-ը՝ հղում անելով միլիարդատիրոջ ընկերներին ու խորհրդականներին։

Ենթադրվում է, որ Բլումբերգը կառաջադրվի որպես անկախ թեկնածու և անձամբ կֆինանսավորի իր նախընտրական արշավը։ Նա Հանրապետական կուսակցությունից պաշտոնապես դուրս է եկել 2007 թվականին։


© armedia.am