«Բնական գինու պատմություն», այսպես են վերնագրել ամերիկացի գիտնականներ Իյան Թաթերսոնն ու Ռոբ Դեսան այս հնագույն խմիչքին նվիրված իրենց ուսումնասիրությունը, գրում է բրիտանական «Գարդիանը»:
Գիրքը պատմում է, թե ինչ տեսակի գինի էին պատրաստում «5000 տարի առաջ Փոքր Կովկասի լեռնաշղթայի ստորոտում գտնվող քարանձավում, որը հայտնի էր որպես «Արենի1»:
«Ահա հենց այստեղ՝ Հայաստանի այս վայրում, 2011թ.-ին հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին գինու մառանները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3000-ից 3500 տարի առաջ»,- գրել են գիտնականները: