Նախատեսվում է զինծառայողների աշխատավարձերի բարձրացում: Այդ մասին այսօր Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է Tert.am-ը:
Զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցին ի պատասխան Սեյրան Օհանյանն ասել է, որ ԶՈՒ-ի յուրաքանչյուր աշխատավարձի փոփոխություն իրականացվում է հանրապետության ընդհանուր աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում, սակայն քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է համապատասխան աշխատավարձի բարձրացում: