Այս շաբաթ Եվրոպայում...

15:53     9 փետրվարի, 2016

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում  նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Փետրվարի 8-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հանդիպել է Մոլդովայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրի հետ:

Երեքշաբթի՝ փետրվարի 9-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Վարչապետը հանդիպելու է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին, ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին և այլ հանձնակատարների: 

Փետրվարի 10-ին Բրյուսելում մենարկելու է Կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի մոդել համաժողովը:

Փետրվարի 12-14-ին Մյունխենում կանցկացվի Անվտանգության ամենամյա համաժողովը: 


© armedia.am