Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 9-ին Բրյուսելում հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «էլ ավելի են վատացնում առանց այդ էլ շատ վատ իրադրությունը», փոխանցում է Интерфакс-ը:
«Որպես ռուսական ռազմարշավի ուղղակի հետևանք Ասադի ռեժիմն ամրապնդում է դիրքերը, սիրիական չափավոր ընդդիմությունը նահանջում է, ու ևս հազարավոր փախստականներ փախչում են Թուրքիայի և Եվրոպայի կողմը»,- ասել է նա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: