ՆԱՏՕ-ն չի մասնակցի հակաահաբեկչական գործողություններին

19:45     9 փետրվարի, 2016

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը չեն մասնակցելու ԱՄՆ-ի ղեկավարությամբ Իսլամական պետության դեմ ուղղված հակաահաբեկչական գործողություններին:  Այս մասին փաստում է International Business Times-ը:

«ՆԱՏՕ-ն չունի ռազմական դերակատարում այդ հարցում»,- Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սթոլթենբերգը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն նպատակ ունի աջակցութուն ցուցաբերել հակաահաբեկչական կոալիցիային՝  տրամադրելով ինքնաթիռներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հեռավորության վրա հայտնաբերել ռադիոտեղակայման սարքեր (AWACS): Բացի այդ, նա հայտարարել է, որ ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները համարվում են կոալիցիայի մասնակիցներ:


© armedia.am