Սպիտակ տանը քննարկում են Օբամայի ճակատագիրը

22:34     9 փետրվարի, 2016

Ըստ lenta.ru-ի փոխանցման՝ Սպիտակ տան կայքում  անցկացվում է ստորագրահավաք  ԱՄՆ նախագահ Օբամային ռազմական հանցագործ դատելու վերաբերյալ:  Դիմումի մեջ ասվում է, որ ամերիկյան առաջնորդի դատավարության գործընթացը պետք է տեղի  ունենա Հաագայի միջազգային քրեական դատարանում:

Համաձայն ստորագրահավաքի հեղինակի, Օբաման մեղադրվում է աշխարհում և  ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների մեջ. «Պատմության ամենասարսափելի բանտերից ՝ Գուատանամոն շարունակում է գործել: Լիբիան ոչնչացվել է Օբամայի ագրեսիայի արդյունքում»,-պնդում է ստորագրահավաքի հեղինակը:

Նա անդրադարձել է  նաև ԱՄՆ գործողություններին Սիրիայում: Ստորագրահավքում  նշվում է նաև գաղտնի ծառայությունների կողմից անձնական տվյալների հավաքագրումը  ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով:

Հաղորդագրությունը տեղադրվել  է փետրվարի 8-ին ամերիկյան վարչակազմի կայքէջում: Ստորագրահավքին միացել է 850 մարդ: Փաստաթուղթը Սպիտակ տանը դիտարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի մինչև մարտի 9-ը ստորագրահավքին միանա 100 հազար մարդ:


© armedia.am