Ըստ lenta.ru-ի փոխանցման՝ Սպիտակ տան կայքում անցկացվում է ստորագրահավաք ԱՄՆ նախագահ Օբամային ռազմական հանցագործ դատելու վերաբերյալ: Դիմումի մեջ ասվում է, որ ամերիկյան առաջնորդի դատավարության գործընթացը պետք է տեղի ունենա Հաագայի միջազգային քրեական դատարանում:
Համաձայն ստորագրահավաքի հեղինակի, Օբաման մեղադրվում է աշխարհում և ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների մեջ. «Պատմության ամենասարսափելի բանտերից ՝ Գուատանամոն շարունակում է գործել: Լիբիան ոչնչացվել է Օբամայի ագրեսիայի արդյունքում»,-պնդում է ստորագրահավաքի հեղինակը:
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ գործողություններին Սիրիայում: Ստորագրահավքում նշվում է նաև գաղտնի ծառայությունների կողմից անձնական տվյալների հավաքագրումը ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով:
Հաղորդագրությունը տեղադրվել է փետրվարի 8-ին ամերիկյան վարչակազմի կայքէջում: Ստորագրահավքին միացել է 850 մարդ: Փաստաթուղթը Սպիտակ տանը դիտարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի մինչև մարտի 9-ը ստորագրահավքին միանա 100 հազար մարդ: