Եվրամիության արտաքին գործերի և անվատանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մոտ ժամանակներում կայցելի Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա հույս է հայտնել, որ Մոգերինիի այցը լրացուցիչ խթան կդառնա Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության խորացման համար:
Հիշեցնենք, 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Մոգերինին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեցին երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին: