Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց. ԼՂՀ ՊՆ

09:48     10 փետրվարի, 2016

Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:


© armedia.am