ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես կասեցրել է Օբամայի «Մաքուր էներգիա» ծրագիրն ուղղված ԱՄՆ-ի էներգետիկ ոլորտի բարեփոխումներին։ Այժմ դատարանը մտադիր է լսելծրագրի հակառակորդների բոլոր առարկությունները, փոխանցում է BBC-ն։
«Մաքուր էներգիա» ծրագրի համաձայն՝ ԱՄՆ էլեկտրակայանների ջերմոցային գազերի արտանետումները պետք է մինչև 2030 թվականը կրճատվեն 1/3-ով։ Նախագահի առաջարկի համաձայն՝ յուրաքանչյուր նահանգ կստանա ծրագրվող կրճատումների իր քվոտան։
Բարեփոխման հակառակորդները Օբամային մեղադրում են այն բանում, որ նա «պատերազմ է հայտարարել» ածխարդյունաբերությանը, այն դեպքում, երբ ածխի հաշվին է ապահովվում երկրի էներգետիկ պահանջների մոտ 1/3-ը։