Աբխազիայում արգելվել է հղիության արհեստական ընդհատումը

11:14     10 փետրվարի, 2016

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հղիության արհեստական ընդհատումներն արգելող օրենք է ընդունել: «Մոր և չծնված երեխայի կյանքի պետական պաշտպանության մասին» օրենքն ուժի մեջ է մտել փետրվարի 9-ին, տեղեկացնում է Интерфакс-ը։

Ինչպես հայտարարել է օրինագծի նախաձեռնողներից մեկը՝ հղիության ընդհատումն Աբխազիայի՝ առանց այն էլ փոքր բնակչության թվաքանակն արհեստականորեն կրճատում է։

Նշվում է, որ 1993 թվականից Աբխազիայում իրականացվել է հղիության 11,9 հազար արհեստական ընդհատում:


© armedia.am