Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորեն Ֆաբիուսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Ինչպես հայտնում են Ելիսեյան պալատից նախագահ Օլանդը մտադիր է 69-ամյա քաղաքական գործչին նշանակել Սահմանադրական խորհրդի նախագահ:
Ֆաբիուսն ավելի վաղ iTele հեռուստաընկերությանը հարցազրույցում նշել էր, որ ԱԳ նախարար եղած ժամանակ միակ բանը, ինչի համար զղջում է այն է, որ չկարողացավ աշխարհին համոզել Սիրիայի հարցում Փարիզի դիրքորոշման հետ(2013 թվականից Փարիզը պնդում է սիրիական հակամարտությանը ռազմական միջամտության վրա):
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե ով է փոխարինելու Ֆաբիուսին ԱԳ նախարարի պաշտոնում: