Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման մեջ։ Քաղաքական գործչի խոսքով՝ պաշտոնատար անձինք չեն մեղադրում Ռուսաստանին ռմբակոծություններով փախստականների հոսք ստեղծելու համար, սակայն պահանջում են Թուրքիայից բացել սահմանները ներգաղթյալների համար։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
«Որոշ շրջանականեր անգամ մատները չեն շարժի սիրիական հակամարտությունը դադարեցնելու համար: Ռուսական ռմբակոծություններն են առաջացնում փախստականների այդ հոսքերը, և ոչ ոք չի համարձակվում ռուսներին ասել, որ նրանք պարտավոր են դադարեցնել»,- ասել է Դավութօղլուն։
ԱՄՆ-ը և ՄԱԿ-ի մի շարք այլ անդամներ սիրիացի քրդերին համարում են կարևորագույն ուժերից մեկը, որ կարող է պայքարել ԻՊ ծայրահեղական խմբավորման դեմ։