Քրդերը Սիրիայի հյուսիսում ռազմավարական ավիաբազա են գրավել ԻՊ-ից

10:35     11 փետրվարի, 2016

Քրդերն ու իրենց դաշնակիցներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից գրավել են Մանագ ավիաբազան, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ, հայտնում է AFP գործակալությունը։

Վերջինիս տվյալներով՝ քրդերն արաբական ապստամբական խմբերի աջակցությամբ իրենց տիրապետության տակ են վերցրել Հալեպ նահանգում գտնվող ռազմավարական նշանակության ավիաբազան, որը վերահսկվում էր իսլամիստների կողմից։ Գործողության այլ մանրամասներ չեն հաղորդվում:




© armedia.am