ԱՄՆ-ը ծրագրում է Հարավային Կորեա ուղարկել «Վիրջինիա» տիպի USS North Carolina (SSN-777) հարվածային սուզանավ՝ Հյուսիսային Կորեայի արբանյակով հրթիռի արձակումից հետո: Այս մասին հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը:
«Որքան ինձ հայնի է՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հյուսիսային Կարոլինա» ատոմային սուզանավը կժամանի Հարավային Կորեա»,- գործակալությունը մեջբերում է հարավկորեական դիվանագիտական շրջանակների աղբյուրի խոսքերը:
Բացառված չէ, որ Հարավային Կորեա ուղարկվի նաև ամերիկյան «Նիմից» տիպի USS John C. Stennis (CVN-74) ավիակիր՝ մարտին ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունների համար: