Քանի դեռ ողջ աշխարհը քննարկում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Մեքսիկա կատարելիք այցը, որտեղ պետք է տեղի ունենա նրա հանդիպումը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, Հռոմի պապի ադմինիստրացիայի քաջատեղյակ աղբյուրները դարձյալ խոսում են այն մասին, թե Ֆրանցիսկոսը մտադիր է այցելել Հայաստան:
Այս նախագիծը քննարկվում էր դեռ անցած տարի, երբ Հայաստանում նշվեց Ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցը: Չնայած Հռոմի պապը Երևան չժամանեց, սակայն պատարագ մատուցեց Սուրբ Պետրոսի տաճարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ըստ որոշ աղբյուրների, բացի Հայաստանից նաև նախատեսում է այցելել Վիաստան և Ադրբեջան: Այցը նախատեսվում է կազմակերպել այս տարվա սեպտեմբեր ամսին: Որոշ քաղաքագետներ նկատում են, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան կրկին կլարի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել և 10 ամիս անց կրկին վերադարձել էր Վատիկան: