Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին նամակ է հղել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, որում ասված է, որ ինքը հրաժարվում է թիկնապահներից: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
«Ոչ ոքից և ոչնչից չեմ վախենում և այսուհետ Օդեսայում և երկրի ողջ տարածքում կտեղաշարժվեմ առանց թիկնապահների», - գրել է Սաակաշվիլին:
Նշենք, որ մինչ այժմ Վրաստանի նախկին նախագահի անվտանգությունն ապահովում էին «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները: