ԱՄՆ հետախուզություն. ԻՊ-ը քիմիական զենք է ստեղծել

15:10     11 փետրվարի, 2016

Իսլամական պետության ահաբեկիչներին հաջողվել է ստեղծել քիմիական զենք և տեղաբաշխել Մերձավոր Արևելքում: Այս մասին հաղորդում է Independent-ը հղում կատարելով ԱՄՆ-ի Ազգային հետախուզության  տնօրեն՝ Ջեյմս Քլեփերի խոսքերին: Համաձայն Քլեփերի տրամադրած տվյալների, ահաբեկչական խմբավորումը Սիրիայում և Իրաքում կիրառել է  մանանեխի գազ՝ իպրիտ:

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի ոչ կառավարական ուժերն օգտագործում են քիմիական միջոցներ ռազմական գործողությունների ընթացքում»,-հայտարարել է Քլեփերը՝ Սենատի զինված ուժերի կոմիտեի առջև զեկուցի ներկայացմամբ:

Նա նաև նշել է, որ համաձայն օգոստոս ամսին Սիրիայում ԻՊ-ի գործողությունների վերաբերյալ իրականացված հետազոտությունների, առնվազն երկու մարդ է թունավորվել մանանեխի գազից:


© armedia.am