ՆԱՏՕ-ն կաջակցին Եվրոպային միգրացիոն ճգնաժամի հարցում

20:32     11 փետրվարի, 2016

Ի պատասխան Գերմանաիայի, Հունաստանի և Թուրքիայի համատեղ դիմումին՝  ՆԱՏՕ-ն համաձայնել է օգնել Եվրոպայի փախստականների և միգրացիոն ճգնաժամի հարցում: Այս մասին փետրվարի 11-ին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս  Ստոլտենբերգը:

«Մենք պայմանավորվել ենք, որ ՆԱՏՕ-ն իր աջակցությունը կցուցաբերի փախստականների և միգրացիոն ճգնաժամի հարցում:  Սա հիմնված է Գերմանիայի, Հունաստանի և Թուրքիայի համատեղ դիմումի վրա: Նպատակն է մասնակցել տարածաշրջանում ապօրինի թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի  միջազգային ջանքերին», - ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Sputnik News-ը:

Նախկինում Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են խնդրել ՆԱՏՕ-ի առաքելությունը վերահսկելու փախստականների հոսքերն Էգեյան ծովում և պայքարել մարդկանց թրաֆիքինգիով զբաղվողների դեմ


© armedia.am