Ի պատասխան Գերմանաիայի, Հունաստանի և Թուրքիայի համատեղ դիմումին՝ ՆԱՏՕ-ն համաձայնել է օգնել Եվրոպայի փախստականների և միգրացիոն ճգնաժամի հարցում: Այս մասին փետրվարի 11-ին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք պայմանավորվել ենք, որ ՆԱՏՕ-ն իր աջակցությունը կցուցաբերի փախստականների և միգրացիոն ճգնաժամի հարցում: Սա հիմնված է Գերմանիայի, Հունաստանի և Թուրքիայի համատեղ դիմումի վրա: Նպատակն է մասնակցել տարածաշրջանում ապօրինի թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի միջազգային ջանքերին», - ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Sputnik News-ը:
Նախկինում Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են խնդրել ՆԱՏՕ-ի առաքելությունը վերահսկելու փախստականների հոսքերն Էգեյան ծովում և պայքարել մարդկանց թրաֆիքինգիով զբաղվողների դեմ