Դատարանն արգելել է Յունուսներին լքել Ադրբեջանը

17:37     11 փետրվարի, 2016

Լեյլա և Արիֆ Յունուսները դիմել են դատարան՝ արտասահմանում բուժում ստանալու համար երկիրը լքելու թույլտվության խնդրանքով: Այս մասին հայտնում է APA լրատվականը:

Յասամալյան շրջանի դատարանը քննել է Յունուս ամուսինների դիմումը, սակայն, ինչպես գործակալությանը հայտնել հայտնել է նրանց փաստաբան Էլչին Սադիգովը, հայցը չի բավարարվել:

Լեյլա և Արիֆ Յունուսները պատրաստվում են դատարանի վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:


© armedia.am